суббота, 22 апреля 2017 г.

Մշակույթ 

Մշակույթ (լատ.`cultura - մշակում, դաստիարակում ), հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով։ «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար։ Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին։ Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն)։ Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի։ Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, հասարակության գիտակցության ձևերը)։«Մշակույթ» բառը ունի Լատինական ծագում՝«cultura», որն սկզբնական շրջանում նշանակում է հողի մշակում՝ մարդու կարիքները բավարարելու համար։ Սակայն ժամանակի ընթացքում «մշակույթ» բառը ձեռք է բերում մեկ նոր իմաստ ևս, որի համաձայն «մշակույթ »ասելով հասկացվում է՝ «մշակել մարդուն», այսինքն՝ հոգին, միտքը և կատարելագործել նրա ընդունակությունները։ Հոգու մշակում (cultura animi) տերմինը առաջին անգամ օգտագործում է հին հռոմեացի փիլիսոփա և հռետոր Ցիցերոնը ( մ.թ.ա. 106-43)։ Մինչ 17-րդ դարը «մշակույթ » բառը ինքնուրույն չի գործածվում, այլ համատեղվում է որևէ բնագավառի հետ, որին ուղղված է մշակման պրոցեսը (հողի մշակում՝ agri kultura, վարքագծի մշակում՝ cultura juris, գրավոր մշակույթի կազմակերպում՝ cultura literaturum), այսինքն՝ հանդես է գալիս որպես բառակապակցության բաղադրիչ։

17-րդ դարի կեսերին գերմանացի փիլիսոփա, իրավաբան Ս. Պուֆենդորֆի աշխատություններում «մշակույթ» հասկացությունը ձեռք է բերում ինքնուրույն իմաստ և դիտվում այն ամենի համախմբությունը, ինչը ստեղծում է հասարակական մարդն իր գործունեության ընթացքում։ Այս հասկացության գիտական ըմբռնումը շրջանառության մեջ է դրվել 18-րդ դարում լուսավորականության գրականության մեջ։ 18-րդ դարի լուսավորիչները քննարկման առարկա են դարձնում հասարակական առաջադիմության խնդիրը։ Ըստ այդ շրջանի փիլիսփայության՝ մարդը ոչ թե մարմնի և հոգու պարզ համակցություն է, այլ ինքնատիպ սուբստանցիա, որն օժտված է գիտակցությամբ և կամքով։
Հասկացության հետագա մշակման ընթացքում բացահայտվում է երկու միտում։ Առաջին դեպքում դիտվում է որպես դրական երևույթ, բնութագրում այն արժեքները, ինչով մարդը տարբերվում է կենդանուց, ներկայացնում մարդու հոգևոր էությունը, բարոյականությունը։ Բայց այս ամենի կողքին կա նաև բացասականը։
Մարդու գործունեության ցանկացած արդյունք չէ, որ դրական է և գոյություն ունի նաև բացասականը, վատը, ( զենքի արտադրություն, պատերազմ, թմրամոլություն և այլն)։ Այս ամենի ընդհանրացման արդյունքում ձևավորվում է մշակույթի ավելի լայն՝ մարդաբանական ըմբռնումը, ըստ որի՝ մշակույթ է համարվում այն ամենը ինչը ստեղծում է մարդն իր գործունեության արդյունքում։ Հետագայում մշակույթի ըմբռնումները ավելանում են, դառնում բազմազան, ինչից պարզվում է, որ մշակույթը բազմիմաստ հասկացություն է։Մշակույթը հասարակության և մարդու պատմական զարգացման որոշակի մակարդակ է, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով ու տիպերով։ «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական֊տնտ եսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար (օրինակ, հելլենիստական մշակույթ, բուրժուական մշակույթ, մշակույթ հնագիտական, հայկական մշակույթ, գեղարվեստական մշակույթ և այլն)։ Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են կյանքի զուտ հոգևոր ոլորտին։ Իդեալիստական տեսություններում մշակույթ անջատվում է նյութական հիմքից և դիտվում իբրև հասարակության «ընտրյալների» մենաշնորհ։ Մշակույթի մարքսլենինյան տեսությունը ելնում է պատմական մատերիալիզմի սկզբունքներից, մակույթ․ մեկնաբանելով որպես հասարակության առանձնահատուկ բնութագիր, որը որոշվում է բնության և հասարակության նկատմամբ մարդու հարաբերությամբ։ Մշակույթ ընդգրկում է ոչ միայն մարդկանց գործունեության առարկայական արդյունքները (մեքենաներ, տեխ․ կառույցներ, արվեստի ստեղծագործություններ, իրավունքի և բարոյականության, նորմեր և այլն), այլև սուբյեկտիվ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայացք և այլն)։
Մշակույթը, արտադրության հոգևոր և նյութական տեսակներին համապատասխան, բաժանվում է հոգևոր մշակույթի և նյութական մշակույթի։ Նյութական մշակույթի ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և դրա արդյունքները (աշխատանքի գործիքներ, կացարան, հագուստ, հաղորդակցության միջոցներ և այլն)։ Հոգևոր մշակույթ ընդգրկում է գիտակցության, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն, լուսավորություն, հասարակական գիտակցության ձևեր)։ Մարքսիստական տեսությունը ելնում է նյութական և հոգևոր մշակույթների օրգ․ միասնությունից, ընդունում նյութական հիմքերի վճռորոշ դերը մշակույթի զարգացման գործում։ Ցուրաքանչյուր ֆորմացիայի հատուկ է մշակույթի որոշակի տիպական ֆորմացիաների հերթափոխության հետ փոխվում են մշակույթիի տիպերը, սակայն այդ փոփոխությունը կատարվում է առանց խզումի։ Նոր ստեղծված մշակույթի ժառանգում է նախկին մշակութային նվաճումները՝ ներառելով դրանք հասարակական հարաբերությունների նոր համակարգի մեջ։
Ելնելով տարբեր ժողովուրդների ու հասարակարգերի մների ձևերի բազմազանությունից, մշակույթի մարքսիստական տեսությունը հանդես է գալիս ընդդեմ որևէ մշակույթիի բացարձականացման, մերժում դիֆուզիոնիզմը, մշակութային ռելյատիվիզմը։ մշակույթի համամարդկային և դասակարգային երևույթ է։ Հակամարտ ֆորմացիաներին հատկանշական է մշակութային-պատմական պրոցեսի անհամաչափությունը, հասարակության մշակութային շերտավորման ուժեղացումը։ Իշխող դասակարգի մշակույթի ետին պլան է մղում զանգվածների հոգևոր գործունեությունը, չնայած հենց այդ գործունեությունն էլ որոշում է ազգային մշակույթիի նվաճումների համամարդկային բովանդակությունը։ Բուրժուական հասարակության պայմաններում ազգային մշակույթում ուրվագծվում է երկու մշակույթ՝ տիրապետող բուրժուական մշակոյթ և ճնշված զանգվածների դեմոկրատական ու սոցիալիստական մշակույթիի տարրեր։ Դասակարգային հասարակության մշակութային բևեռացումը ավելի ցայտուն է դրսևորվում կապիտալիզմի օրոք։ Իշխող դասակարգերը ձգտում են զանգվածներին պարտադրել պարզունակ «զանգվածային մշակույթը», ի հակադրություն որի գնալով ուժեղանում են դեմոկրատական և սոցիալիստական մշակույթի զարգացման միտումները։Վ․ Ի․ Լենինը, զարգացնելով երկու մշակույթիի մասին ուսմունքը, ընդգծում է տիրապետող, շահագործող մշակույթիի դեմ պայքարող առաջադիմական մշակույթի տարրերի տարբերակման անհրաժեշտությունը։ Սոցիալիստական հեղափոխության հաղթանակը արմատական հեղաշրջում է հասարակության և նրա մշակութի զարգացման մեջ։ Կողտուրական հեղափոխության ընթացքում ստեղծվում և հաստատվում է սոցիալիստական մշակույթի, որը ժառանգում է հասարակության զարգացման նախորդ աստիճաններում ձեռք բերած արժեքավորը և նշանավորում է մարդկության մշակութային զարգացման որակապես նոր աստիճան։
Հասարակական հարաբերությունների նոր ձևերով և մարքսիստական գիտ․ աշխարհայացքով պայմանավորված սոցիալիստական հոգևոր մշակույթի հիմնական գծերն են՝ ժողովրդայնությունը, կոմունիստական գաղափարականությունն ու կուսակցականությունը, կոչեկտիվիզմն ու հումանիզմը, սոցիալիստական հայրենասիրությունը և ինտերնացիոնալիզմը։
Սոցիալիստական պետության ողջ մշակութային դաստիարակչական աշխատանքը, սոցիալիստական մշակույթի ստեղծման ու զարգացման գործը ղեկավարում է կոմունիստական կուսակցությունը։
Սոցիալիզմի պայմաններում զարգանում են ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական Մ-ները, աճում է նյութական ու հոգևոր արժեքների փոխանակումը սոցիալիստական ազգերի միջև, որը նպաստում է կոմունիստական հասարակության ապագա միասնական համամարդկային մշակույթի ձևավորմանը։ ԽՄԿԿ ծրագիրը նշում է, որ կոմունիզմի մշակույթ. «․․․ կմարմնավորի հասարակության հոգևոր կյանքի ամբողջ բազմազանությունը և հարստությունը, նոր աշխարհի բարձր գաղափարայնությունը և հումանիզմը։ Դա կլինի անդասակարգ հասարակության, համաժողովրդական, համամարդկային կուլտուրա»։