Բերդ-Ամրոցներ

Հալիձորի բերդ

Կապան քաղաքին մոտ` Ողջի գետի բլրին են գտնվում Հալիձոր ամրոցի եւ նրա տարածքում կառուցված եկեղեցու ավերակները: Այն կառուցվել է 17-րդ դարում որպես կանացի մենաստան: Սակայն 18-րդ դարում պարսիկների դեմ պատերազմի ժամանակ այն դառնում է Դավիթ Բեկի (18-րդ դարի ազատատենչ մարտիկ) ռազմական նստատեղին: Հենց այդ պատերազմում էլ զոհված Դավիթ Բեկը թաղվել է ամրոցի գերեզմանատանը:



Ամրոց Մեղրի

Մեղրի քաղաքը հայտնի է ինչպես իր հին հյուրանոցներով, օղիյով, այնպես էլ հիասքանչ մրգերով եւ բանջարեղենով: Հատկապես աչքի են ընկնում Մեղրու թուզը եւ դեղին նուռը: Քաղաքի ժայռոտ բարձունքին են գտնվում 10-րդ դարի ամրոցի ավերակները: Այդ ամրոցը, որը 18-րդ դարում վերակառուցվել է Դավիթ Բեկի (18-րդ դարի ազատատենչ մարտիկ) կողմից, միակն է եղել Հայաստանում, որի աշտարակները նախատեսված են եղել հրազենի համար: Մեղրիում են գտնվում Ս.Աստվածածին (17-րդ դար), Ս.Սարգիս (17-րդ դար) եւ Ս.Հովհաննես (15-17 դդ) եկեղեցիները:


Սմբատաբերդ

Սմբատաբերդը (Սմբատավան) գտնվում է Արտաբույնք գյուղից (նախկինում` Եղեգիս) դեպի հարավ-արևելք, լեռան գագաթին։ Այստեղից բացվում է նաև Եղեգիս գյուղի (նախկինում` Ալայազ) համայնապատկերը։ Բերդը արևելյան, արևմտյան և հարավային կողմերից պաշտպանված է ձորի բնական քարափներով, որոնք կրկնակի ամրացված են արհեստական բարձր ու լայն, բրգավոր պարիսպներով։ Ամրոցը մատչելի է միայն հյուսիսային կողմից։
Պատմությունը

Ամրոցի պարիսպների շարվածքը /պատի հաստությունը 2-3 մ/ և կրաշաղախով արված սեպաձև մշակված բազալտի մեծ քարերը թույլ են տալիս ներկա կառույցը թվագրել 10-11-րդ դարերով։ Չի բացառվում, որ այն կառուցվել է Սմբատ Բ Տիեզերակալ Բագրատունու օրոք, երբ Հայաստանում մեծ վերելք ապրեց ամրաշինական-պաշտպանական համակարգերի շինարարությունը։ Ուսումնասիրողներից շատերը չեն բացառում, որ Սմբատաբերդը հին հույն աշխարհագրագետ Ստրաբոնի «Ատրոպատենե» աշխատության մեջ նշված Symbace-ն է, որն առժամանակ Ատրոպատենեի /այսպես է անվանվել Ատրպատական երկիրը հունա-հռոմեական աղբյուրներում/ կազմում էր, երբ Հայաստանը հռոմեացիների տիրապետության տակ էր։ Սմբատաբերդը Վայոց ձորի և ընդհանրապես Սյունիքի հին և խոշոր ամրոցներից է. հավանական է, որ այն գոյություն է ունեցել անգամ 5-րդ դարից էլ շուտ։ Սյունյաց գահերեց իշխանների շառավիղներից Վասակյանները Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը` հավանաբար Սմբատաբերդը դարձրել են իրենց ռազմական հենակետը։
Իսկ Օրբելյանների տիրապետության ժամանակ Սմբատաբերդը ավելի է ամրացվել։ Ստույգ հայտնի չէ այս ամրոցի իսկական անունը. ժողովուրդը ավանդաբար Սմբատաբերդ է կոչում, թերևս այն պատճառով, որ նրան մոտիկ Եղեգիս գյուղաքաղաքում թաղված է Օրբելյան թագակիր ասպետներց մեկը` Սմբատ թագավորը` ով, հնարավոր է, վերակառուցել է բերդը։ Առավել հավանական վարկածն այն է, որ ամրոցն իր անունը ստացել է 10-րդ դարում ապրած Սյունյաց Սմբատ իշխանի անունից։  Ստեփանոս Օրբելյանն իր «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատության մեջ գրում է` «Երբ 922թ.-ին Ատրպատականի Յուսուֆ ամիրայի հրամանով նրա զորավար Նըսրը արշավում էր Սյունիք, գահերեց իշխան Սմբատը Եղեգիսում կազմակերպում է դիմադրություն։ Թշնամին տեսնելով, որ չի կարողանում կոտրել պաշտպաններին, նահանջում է։  Իսկ իմաստագույն Սմբատը իր սեփական գավառում, Վայոց ձորում, հանգիստ ու խաղաղ նստած էր։ Լսելով նրա գալու լուրը` ամրացրեց իր տունն ու Վայոց ձորի ամբողջ ամուր գավառը։ Ինքն էլ զորքերը դուրս բերելով սպայակույտ զորքի մեծ ամբոխով իրեն շրջապատեց արքունական ապարանքում, որը գտնվում էր Եղեգիք գյուղաքաղաքում»։


Ախթալա

Դեբեդ գետի ափին է գտնվում Ախթալայի բերդ-ամրոցը` կառուցված Բագրատունիների Կյուրիղյան ճյուղի կողմից 10-րդ դարում: Ախթալայի տարածքում են գտնվում Առաքելոց կամ Սուրբ Գեւորգ եւ Ս. Աստվածածին եկեղեցիները: Վերջինս հայտնի է իր գեղեցիկ սրբապատկերներով:

Ամբերդ (ամրոց)



Ամբերդ (Անբերդ) ամրոց-բերդաքաղաքը կառուցվել է պատմական Արագածոտն գավառում, ներկայիս ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հսյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասի- րությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.: Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից:  X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց  թագավորության  կարևոր ռազմապաշտպանական  հենակետերից և  իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով  անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը: 
X-XIII դդ. ամրոց բերդաքաղաքը ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ` ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, բաղնիք, գաղտնուղիներ, մատուռ, բնակելի շինություններ և Կաթողիկե եկեղեցին: Ներկայումս բերդաքաղաքից պահպանվել են դղյակի (X-XIII դդ.), պարսպապատերի ավերակները, բաղնիքի (X-XI դդ.), այլևայլ շինությունների մնացորդներ և Կաթողիկե եկեղեցին (Վահրամաշեն) (1026 թ.):
Դղյակ – բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է::
Բաղնիք – գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով: Այս ուշագրավ հուշարձանը ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր:
Մատուռ – գտնվում է բաղնիքի մոտ` 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է  X դ. ոչ շուտ:
Կաթողիկե (Վահրամաշեն) – Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: ՈՒղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան  կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ: Անցած տասնամյակներում Ամբերդում կատարվել են մի շարք հնագիտական պեղումներ և հուշարձանների ամրակայման, վերանորոգման մի շարք աշխատանքներ: Ամբերդ բերդաքաղաքի տարածքի առաջին պեղումները կատարել է ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 թ.:
Այնուհետև պեղումները շարունակել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 1963-72 թթ., Ն. Տոկարսկու, Ս. Հարությունյանի ղեկավարությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր: 1949-72 թթ. ճարտարապետներ Կ. Ղաֆադարյանի, Ա. Ժամհարյանի, Վ. Հարությունյանի, Ս. Քյուրքչյանի, Ա. Միրիջանյանի կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի վերանորոգման և ամրակայման աշխատանքներ: Ամբերդի համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.:


Շուշիի ամրոց

Շուշիի ամրոցի մասին առաջին հիշատակությունները արված են 18-րդ դարի սկզբներին: Շուշին բարձր զարգացում ապրեց XIX դարի 60-ական թվականներին եւ դարձավ Կովկասի մշակութային, հոգեւոր կենտրոններից մեկը: Պատմական Շուշիի նկարագրման ժամանակ առանձնացնում էին երեք թաղամաս` Ղազանչեցոց, Ագուլեցոց եւ Թավրիզցիների: Այսօր այդ թաղամասերից գրեթե ոչինչ չի մնացել:

Գեւորգ Մարզպետունու ամրոց

Խոսրովի Արգելոցի կողպեքված մուտքին հասնելուց առաջ, խորդուբորդ ճանապարհով թեքվելով ձախ եւ անցնելով մի քանի 100 մետր, կարելի է հասնել երբեմնի հզոր վանքի ավերակներին: Նշված վանքը զբոսաշրջության վերաբերյալ բոլոր գրքերում հայտնի է ՙԳեւորգ Մարզպետունու ամրոց՚ անունով:






























































Комментариев нет:

Отправить комментарий