Այլ վայրեր

Սարդարապատ

Սարդարապատի հուշարձանը նվիրված է 1918թ.-ի մայիսի 20-22 հայ-թուրքական ճակատամարտում հայերի փայլուն հաղթանակին, որից հետո նույն թվականի մայիսի 28-ին Հայաստանը առաջին անգամ հռչակվում է որպես անկախ հանրապետություն: Հուշարձանին կից գտնվում է նաեւ Սարդարապատի թանգարանը, ուր կարելի է տեսնել պատմական եւ ժամանակակից հուշանմուշներ:


Արա լեռ

Լեռնագնացների եւ զբոսաշրջիկների ուշադրությունից զերծ չի մնացել նաեւ Արա լեռը (այսպես է անվանվել հայկական աստված, հերոս, թագավոր Արա Գեղեցիկի հիշատակին) իր ուրույն գեղեցկությամբ: Այստեղ է գտնվում Կույս Վարվարայի եկեղեցին, որը հայտնի է նաեւ Ծաղկեվանք անունով:

Զորաց Քարեր

Սիսիան քաղաքի տարածքում է գտնվում Հայաստանի տեսարժան վայրերից մեկը Զորաց Քարերը, որը հայտնի է նաեւ Քարահունչ անվան տակ: Բրոնզե դարի ժամանակաշրջանի այս վայրում տեղակայված են մեկը մյուսին հաջորդող քարեր, որոնցից շատերի վրա կան անցքեր: Ենթադրվում է, որ այս վայրը այն ժամանակաշրջանի համար հանդիսացել է որպես աստղադիտարան: Պատմական այս տեղանքը արժանի է այցելության:


Շաքի Ջրվեժ

Շաքի գյուղի մոտակայքում Որոտան գետի վտակները միմյանց են միանում փոքր, բայց գեղեցիկ ջրվեժի միջոցով: Գյուղի մոտակայքում է գտնվում նաեւ Շաքի վանքի ավերակները: Ըստ առասպելի այս տեղանքը անվանվել է Շաքի, 93 կույսերից մեկի պատվին, որը հրաշքով փրկվել էր ջրհեղեղից:

Հրեական գերեզմանատուն

Եղեգիս քաղաքի մոտակայքում է գտնվում hին հրեական գերեզմանատան մնացորդները: Տեղանքի հետազոտությունների արդյունքում գտնվել են ավելի քան 40 գերեզմանաքարեր` թվագրված 13-րդ դարին, 16 գերեզմանաքարեր` հին հրեական եւ արամեական գրություններով:

Ուշիի ավերակները

Ուշի գյուղից մոտ 1 կմ հեռավորթյան վրա` բլրի լանջին են գտնվում Ս. Սարգիս վանքի, 7-րդ դարի սրբատեղիի, ինչպես նաեւ 13-դարի եկեղեցու եւ նրա կողքին տեղակայված գավիթի ավերակները: Համալիրը շրջապատված է եղել ամուր պատով: Բլրի վրա է գտնվում նաեւ Երկաթե դարաշրջանի ամրոցնեից մեկի ավերակները:

Տառարձանների պուրակ

Պուրակը հիմնադրվել է ՙՆիգ-Ապարան՚ բարեգործական-հայրենակցական ՀԿ-ի կողմից` պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: Բացումը կատարվել է 2005թ-ի մայիսի 28-ին եւ նվիրված է Հայ գրերի վերականգման 1600- ամյակին, ընդ որում տեղանքը գտնվում է ծովի մակարդակից 1600 մ բարձրության վրա: Տառարձաններից (նկարիչ` Ֆ.Աֆրիկյան, շինարար` Լ.Պարսեղյան) բացի այնտեղ կանգնած են նաեւ Հ.Թումանյանի, Մ.Գոշի եւ Ա.Շիրակացու արձանները: Շուտով պուրակում կտեղադրվի նաեւ աշխարհում իր տեսակի մեջ միակ Աստվածաշնչի արձանը:
































































Комментариев нет:

Отправить комментарий